Ընտրել տոպրակի տեսակը
Մեր մասին
Էկոկրաֆտ ընկերության արտադրանքը բարձրորակ կրաֆտ թղթե ամրագույն որակի տոպրակներն են ՝ նախատեսված մթերքի , ինչպես նաև, հագուստի խանութների համար: Կրաֆտ տոպրակները նոր հայտնագործություն չեն ,սակայն մեր շուկայում նոր են հայտնվել ՝կրելով որոշակի փոփոխություններ: Այս հանգամանքը պայմանավորված է նրանով,որ մարդկությունը յուրահատուկ կերպով մտահոգված է իր շրջակա միջավայրի էկոլոգիան հնարավորինս պահպանելու խնդրով: Այս տոպրակներն իրենց անվանումը ստացել են գերմաներեն Kraft թարգմանաբար < ուժ > բառից : ԵՎ ահա օգնության են գալիս նորաձև ,բազմազան կրաֆտ տոպրակները ,որոնք ապահովում են մթերքի հետ շփման անվնասությունը և հագուստի մատուցման ոճայնությունը: Կրաֆտ տոպրակները մաքսիմալ ամուր թղթի հիմքի վրա պատրաստված արտադրանք է ,որը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և մեծ ներուժով ներխուժում է հայկական շուկա : Ձեզ ենք առաջարկում մեր բազմազան տեսականին ՝ ֆլեքսոգրաֆիական յուրահատուկ տպագրությամբ : Մեր օգնությամբ ձեր ընկերության լոգոտիպը կարող է տպագրվել կրաֆտ տոպրակնորի վրա և հանդիսանալ ձեր ընկերության շարժական գովազդը : Էկոկրաֆտ ընկերության բարձրորակ տպագրությունը մատչելի ու հասանելի է հայ արտադրողի ու սպառողի համար : Նվազագույն ժամանակահատվածում մեր աշխատակիցները կարձագանքեն ձեր պատվերին և հնարավորինս սեղմ ժամկետում կտրամադրեն ձեր անվանական տպագրությամբ տոպրակները : Մենք պարտավորվում ենք պահպանել բարձրակարգ բնապահպանական ստանդարտներին համապատասխանող ապրանքատեսակ ՝ փորձելով գեղեցկացնել նաև ձեր առօրյան :
Մեր գործընկերները
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/PicsArt-logo.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/GIORDANO-logo.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/unnamed-file.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/Santa-Familia.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/CH.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/VIVAcell.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/BEER-ACADEMY.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/EATFIT.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/DAVID-JONES.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/Ankyun.png)
![](http://ecocraft.am/wp-content/uploads/2018/01/Bolser.png)